«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Առավել լեգիտիմ դիմադրություն չի եղել Հայաստանում

Առավել լեգիտիմ դիմադրություն չի եղել Հայաստանում
10.05.2024 | 13:12

Փողոցը պայքարի մասով այլ տակտիկա ու ստրատեգիա է պահանջում: Չտվեցիր՝ կմնաս փողոցի տակ ու կոչնչանաս:

Խոսքը զորեղ է, ու դա երևաց այսօր: Հստակ շանս կա: Նախկին սխալները կործանարար են:

Մինչդեռ, հնարավորություն ռեալ կա:

Հաղթանակի գրավականը կազմակերպվածությունն է ու կարգապահությունը:

Առավել լեգիտիմ դիմադրություն չի եղել ՀՀ-ում՝ Արցախի իմ քույր-եղբայրները վկա:

Քաղաքականը, առավել սուր ասած, «պատերազմն է, իսկ պատերազմում պլանավորումն ու կագապահությունն է որոշողը:

Թիմ էլ կա՝ փայ է ուզում, ու միջոց ունի սրանից ազատվելու, բայց փայն առավել կարևոր է, քան ՀՀ-ն:

Պլանավորում, հիերարխիա, կոորդինացիա, թիրախայնություն, կամք և արդյունք:

Վախեցած են, քանի որ դրսում աջակցությունից են զրկվել անգամ:

Բարդ է վիճակը:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ